Ազգային գրադարանում տեղի կունենա «Վարպետը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը


Ազգային գրադարանում տեղի կունենա «Վարպետը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը

  • 22-05-2025 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Մայիսի 22-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ, միջթանգարանային համագործակցության շրջանակում կազմակերպում է «Վարպետը՝  Ազգայինում. 150 ցուցանմուշ» խորագրով միջոցառում։
 
Ազգային գրադարանում տեղի կունենա «Վարպետը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը. ֆիլմում բանաստեղծն ինքն է պատմում  իր մասին։
 
Հայաստանի ազգային գրադարանը ցուցադրության կներկայացնի ՀԱԳ հավաքածուներից 100 միավոր գրականություն, հազվագյուտ հրատարակություններ, ինքնագրերով և ընծայագրերով գրքեր և այլ բացառիկ նմուշներ։
 
Միջոցառմանը ելույթ կունենան ՀԱԳ տնօրեն ԱՆնա Չուլյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմենուհի Ավետիսյանը, բանասեր, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը և այլոք։
 
Ցուցադրությունը կներկայացնի ՀԱԳ Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն