ՎՏԲ-Հայաստան Բանկն անդամակցեց Priority Pass ծրագրին


ՎՏԲ-Հայաստան Բանկն անդամակցեց Priority Pass ծրագրին

  • 18-10-2011 11:51:47   |   |  Մամլո հաղորդագրություն

Սկսած ս.թ. հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Priority Pass ծրագրի մասնակից, որը նախատեսված է Բանկի պրեմիում դասի քարտերի քարտապանների համար: Priority Pass ծրագիրը աշխարհում ամենամասշտաբային եւ հեղինակային ծրագիրն է, որն իր անդամակիցներին հնարավորություն է ընձեռում մուտք գործելու 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ եւ գործում է անկախ ընտրված ավիաուղուց եւ չվերթի կարգից: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկով,- «ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ձգտում է իր հաճախորդներին տրամադրել ժամանակակից եւ առավել հարմար ծառայություններ: Այսուհետ ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասի քատրեր, հաճախորդը ավտոմատ կերպով անվճար ստանում է Priority Pass քարտը, որը նրան տալիս է այնպիսի հնարավորություններ, ինչպիսին է` արտերկրյա ուղեւորությունների ընթացքում օդանավակայանների VIP գոտիներ մուտքի թույլտվություն, հանգիստ եւ հարմար սպասասրահ եւ բիզնեսի վարման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, էլեկտրոնային փոստ, բանակցություննեի անցկացման սենյակ եւ այլն: Priority Pass քարտերը, ինչպես նաեւ օդանավակայանների VIP գոտիների ուղեցույցը տրամադրվում են ՎՏԲ-Հայաստան բանկի պրեմիում դասի քարտերի քարտապաններին անվճար: Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով Բանկի պաշտոնական կայք` www.vtb.am կամ զանգահարելով միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների կազմում եւ իր հաճախորդներին է առաջարկում ժամանակակից բանկային պրոդուկտների եւ ծառայությունների ընդարձակ ցանկ։ Ներկայումսբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում /68 մասնաճյուղ/։ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play