Սերժ Սարգսյան. Հայաստանը հավատարիմ է Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի նպատակներին ու ոգուն


Սերժ Սարգսյան. Հայաստանը հավատարիմ է Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի նպատակներին ու ոգուն

  • 18-10-2011 18:57:10   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սպառազինությունների վերահսկման, հավաստագրման եւ համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը դիտարկել` որպես Եվրոպայում անվտանգության եւ կայունության հիմնասյուներից մեկը եւ հավատարիմ է պայմանագրի նպատակներին ու ոգուն: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը կշարունակի լիարժեք կերպով իրականացնել պայմանագրով ստանձնած պարտավորությունները` կարեւորելով Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ոլորտում հիշյալ փաստաթղթով սահմանված պարտավորությունների կատարումը, որի խախտումն արդեն իսկ լուրջ վտանգ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական