«ՎԱԶ-2123» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը


«ՎԱԶ-2123» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը

  • 19-10-2011 13:30:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ինչպես հայտնում են ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունից, հոկտեմբերի 19-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-2123» մակնիշի մի ավտոմեքենա բախվել է առջեւից ընթացող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենային եւ գլորվել ձորը: «ՎԱԶ-2123»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play