Կալիֆորնիայի «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի փոխտնօրենն ու ուսուցչուհին այցելել են ՀՀ Սփյուռքի նախարարություն


Կալիֆորնիայի «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի փոխտնօրենն ու ուսուցչուհին այցելել են ՀՀ Սփյուռքի նախարարություն

  • 01-06-2011 19:08:58   | Հայաստան  |  Հասարակություն
Հունիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Կալիֆորնիայի ,Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանե-ի փոխտնօրեն, հայերեն բաժնի պատասխանատու Վարդգես Նալբանդյանը եւ հայոց լեզվի ուսուցչուհի Անի Բաթիրլյանը: Քննաշրջանի ավարտից հետո նրանք կազմակերպել են վարժարանի աշակերտների այցելությունը Հայրենիք, ինչը հնարավորություն է ընձեռում հաղորդակից լինելու հայկական ազգային, պատմամշակութային արժեքներին` մեծապես նպաստելով աշակերտների ազգային ոգու ձեւավորմանը: ՀՀ սփյուռքի նախարարարության Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գայանե Դաբաղյանը ներկայացրեց նախարարության կրթական, մշակութային ծրագրերը: Նա հյուրերին ծանոթացրեց նաեւ նախարարության <<Արի տունե>> ծրագրին եւ դրանում 2011թ. կատարված փոփոխություններին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ակտիվ մասնացելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն