«Զեյթուն» թիմը կմասնակցի «Պատանի սամբիստ-2011»-ի եզրափակիչ մրցաշարին


 

«Զեյթուն» թիմը կմասնակցի «Պատանի սամբիստ-2011»-ի եզրափակիչ մրցաշարին

  • 24-10-2011 16:13:58   | Հայաստան  |  Սպորտ

Պատանի սամբիստ-2011 Հոկտեմբերի 28-31-ին Մոսկվայում տեղի կունենա «Պատանի սամբիստ-2011» միջազգային ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցի «Զեյթուն» մարզական ակումբի թիմը: Մոսկովյան եզրափակչին «Զեյթունից» բացի մասնակցելու է եւս 30 թիմ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Աբխազիայից, Բուլղարիայից: Հիշեցնենք, որ մրցաշարի հայաստանյան փուլը տեղի ունեցավ հուլիսի 16-17-ին Երեւանի «Դինամո» մարզապալատում, մասնակցությամբ 10 թիմերի՝ ՀՀ տարբեր մարզերից եւ ԼՂՀ-ից եւ հենց «Զեյթուն» թիմը գրավեց առաջին տեղն ու եզրափակչին մասնակցելու իրավունքը: Մոսկվա կմեկնեն նաեւ «Զեյթուն» ակումբի նախագահ Դավիթ Խիթարյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: Ինչպես հայաստանյան մրցաշարի անցկացումը, այնպես էլ՝ Մոսկվա ուղեւորվելու բոլոր ծախսերը կատարվել են «Յունիբանկի» հովանավորությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ