Սան Պաուլոյում բացվել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը


Սան Պաուլոյում բացվել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը

  • 25-10-2011 13:33:46   |   |  Մշակույթ

Հոկտեմբերի 22-ին Սան Պաուլոյի 35-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, նահանգային եւ քաղաքային կառավարության անդամներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Կինոփառատոնում ցուցադրվել են Փարաջանովի հեղինակած ժապավենները, ինչպես նաեւ նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր: Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվել են հայ լուսանկարիչ, Երեւանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է բրազիլական մամուլով եւ հեռուստատեսությամբ, որոնք աշխարհահռչակ կինոգործչի աշխատանքների ցուցադրումը գնահատել են որպես Սան Պաուլոյի մշակութային կյանքի հոկտեմբեր ամսվա ամենակարեւոր միջոցառումը:
Նոյյան տապան  -   Մշակույթ