«Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնությանը Հայաստանից մասնակցող «Զեյթուն» ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ


«Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնությանը Հայաստանից մասնակցող «Զեյթուն» ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ

  • 30-10-2011 10:27:29   | Ռուսաստան  |  Սպորտ

Մոսկվայում անցկացվում է «Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է հանրապետական փուլի հաղթող «Զեյթուն» ակումբը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» -ին հայտնեցին ՀՀ սամբոյի ֆեդերացիայից, հոկտեմբերի 29-ին ավարտվեցին ենթախմբային մրցումները, որի արդյունքում «Զեյթունը»` ընդգրկված լինելով առաջին ենթախմբում, 11:1 եւ 12:0 հաշվով հաղթանակներ տանելով մոլդովական «Բելցի» եւ Օդեսսայի «Վերածնունդ» թիմերի հետ հանդիպումներում, չեչենական «Շամսուդինա Ուվայսաեւա» ակումբի հետ, որին պարտվել էր 1:11 հաշվով, դուրս եկավ հաջորդ փուլ: Մրցումները շարունակվում են:
Նոյյան տապան  -   Սպորտ