Բրոնզե մեդալ` աշխարհի առաջնությունից


Բրոնզե մեդալ` աշխարհի առաջնությունից

  • 03-11-2011 15:16:24   | Ռուսաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 1-5-ը Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ Աննա Բադալյանը հաջող ելույթներ ունենալով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: 63 կգ քաշային մարզուհին էջմիածին քաղաքից է: Սովորում է Մոսկվայում: Ինչպես նախապես տեղեկացրել էինք, աշխարհի առաջնության տղամարդկանց մրցապայքարում Հայաստանից մասնակցում է 60 կգ քաշային Մեսրոպ Մկրտչյանը: Մրցումները շարունակվում են:
Նոյյան տապան  -   Սպորտ