Կայացել է հուշ-երեկո` նվիրված Արաքս Դավթյանի հիշատակին
04-11-2011 16:34:44 | Հայաստան | Մշակույթ
Նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայ անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանին նվիրված հուշ-երեկոյին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, Կամերային երգեցողության վարպետ Արաքս Դավթյանի հիշատակի միջոցառմանը մասնակցում էին «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Սվետլանա Նավասարդյանը: