Այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտահանումն 33,5%-ով աճել է


Այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտահանումն 33,5%-ով աճել է

  • 07-11-2011 11:41:51   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանից այս տարվա առաջին 9 ամիսներին արտահանվել է 969 մլն 733,2 հազ. դոլար արժողությամբ արտադրանք, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33,5%-ով: Առավել մեծ ծավալի արտադրանք է արտահանվել Ռուսասատանի Դաշնություն` 156 մլն 488 հազ. դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 60,2%-ով աճել է: Ընդհանուր առմամբ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-սեպտեմբերին ԱՊՀ երկրներ արտահանված արտադրանքի ծավալը աճել է 48,2%-ով եւ կազմել 182 մլն 240.7 հազ. դոլար: Դեպի Ուկրաինա արտահանումը կազմել է 6 մլն 803,4 հազ. դոլար, Թուրքմենստան` 5 մլն 488,6 հազ. դոլար, Ղազախստան` 2 մլն 225,6 հազ. դոլար եւ Բելառուս` 2 մլն 848,6 հազ. դոլար: Եվրամիության երկրներ արտահանումը այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 467 մլն 996,9 հազ. դոլար (30,6%-ով աճել է): Եվրոպական միության երկրներից ամենամեծ ծավալով արտադրանքն արտահանվել է Բուլղարիա` 124 մլն 925,8 հազ. դոլար (16,2% աճ) եւ Գերմանիա` 124 մլն 401,9 հազ. դոլար (23,8% աճ): Նիդերլանդներ արտահանվել է 84 մլն 47,3 հազ. դոլարի (29,7% աճ) եւ Իտալիա` 3 մլն 47,9 հազ. դոլարի (18% նվազում) արտադրանք: 2,2 անգամ աճել է Ֆրանսիա եւ 4,2 անգամ` Իսպանիա արտահանած արտադրանքի ծավալը` համապատսխանաբար, 7 մլն 320,3 հազ. եւ 63 մլն 440,2 մլն դոլար: Կանադա արտահանվել է 46 մլն 58,8 հազ. դոլարի արտադրանք (2,6 անգամ աճ), Վրաստան` 41 մլն 776,6 հազ. դոլարի (15,7 % աճ): Այս տարվա հունվար-սեպտեմբերին ամենափոքր ծավալի արտադրանք արտահանվել է Բրազիլիա` 1,1 հազ. դոլար, որը նախորդ տարվ անույն ժամանակահատավծի համեմատ 83,6%-ով նվազել է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն