Կառավարությունում տեղի է ունեցել հակակոռուպցիոն խորհրդի նիստ


Կառավարությունում տեղի է ունեցել հակակոռուպցիոն խորհրդի նիստ

  • 09-11-2011 15:53:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 9-ին կառավարությունում տեղի է ունեցել հակակոռուպցիոն խորհրդի նիստ: Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեորգի Կուտոյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարաության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի գործառույթների լիարժեք իրականացման հիմնահարցերը: Խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2010-2011 թվականների առաջին կիսամյակի հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացման հաշվետվությունները, որոնց համաձայն՝ վերը նշված ժամանակահատվածում 2008 եւ 2009 թվականների համեմատ Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ վարչապետի օգնական Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ ընդունված զեկույցի հիմնադրույթների եւ դրանց համատեքստում համապատասխան առաջարկությունների ներկայացմամբ: Վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին քննարկել դրանք եւ ներկայացնել առաջարկություններ՝ վերջիններիս կատարողականի իրականացման նպատակով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն