Հայաստանում կազմվում են էլեկտրոնային հանրագիտարաններ և դասագրքեր


Հայաստանում կազմվում են էլեկտրոնային հանրագիտարաններ և դասագրքեր

  • 17-11-2011 17:00:27   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դոկտոր¸ պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվում են էլեկտրոնային հանրագիտարաններ եւ դասագրքեր¸ որոնք հավակնում են դառնալ էլեկտրոնային ուսուցման միջոց: «Ջավախքի դպրոցներից մեկը դիմեց մեզ¸ որպեսզի իրենց օգնենք գրքերով: Քանի որ գրքերով օգնել չէինք կարող¸ որոշեցինք ստեղծել այդ գրքերի էլեկտրոնային տարբերակները եւ ավելի հեշտացնել բոլորիս աշխատանքը: Այստեղից էլ միտք ծագեց ստեղծել էլեկտրոնային դասագրքեր եւ հանրագիտարաններ¸ որոնք հասանելի կլինեն աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին»¸- "Նոյյան Տապանի? թղթակցի հետ զրույցում ասաց Է. Մանուկյանը: Այդ աշխատանքին ներգրավվել են նաեւ ԵՊՃՀ-ին կից հենակետային վարժարանի աշակերտները¸ որոնք ստեղծում են մաթեմատիկայի էլեկտրոնային դասագիրք: «Մենք ունենք երեխաների մի խումբ¸ ովքեր ծրագրավորման ոլորտում բավականին զարգացած են¸ տարբեր մրցույթների են մասնակցել եւ ունեն հավաստագրեր: Կարծում եմ¸ որ սա լավ նախաձեռնություն է¸ որին պետք է ընթացք տալ»¸- գտնում է վարժարանի տնօրեն Համլետ Մարտիրոսյանը: Իսկ պրոֆեսոր Է. Մանուկյանը կարծում է¸ որ կարիք չկա երեխաներին ստիպել օգտվել գրքից¸ երբ նույն ինֆորմացիան կարելի է մատուցել իրենց նախընտրած տարբերակով: «Մշտապես բողոքում ենք¸ թե ինչո՞ւ երեխաները գիրք չեն բացում եւ քիչ են կարդում: Դա բնական երեւույթ է¸ քանի որ թղթային կրիչն արդեն դուրս է գալիս գործածությունից: Այնժամանակ¸ երբ սեպագրից անցան մագաղաթի¸ բողոքի ալիքներ առաջացան¸ նույն իրավիճակը հիմա է: Մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց»¸- ասում է պրոֆեսորը: ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն էլ է կարծում¸ որ մենք պետք է աշխարհից հետ չմնանք եւ օգտվենք ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից: «Ննմանատիպ գործեր շատ կան: Ուղղակի պետք է հեղինակը դիմի մեզ¸ եւ մենք որոշենք համաձայնություն տալ կամ չտալ տվյալ ծրագրի մուտքը դպրոցներ: Առայժմ ցանկացած նմանատիպ նախաձեռնություն մենք ողջունում ենք»¸- ասում է Մ. Մկրտչյանը։
Նոյյան տապան  -   Հասարակություն