Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 267 դատապարտյալ


Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 267 դատապարտյալ

  • 28-05-2011 12:41:07   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի, մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 267 դատապարտյալ: Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - 27 «Էրեբունի» - 70 «Վարդաշեն» - 25 «Դատապարտյալների հիվանդանոց» - 14 «Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան) «Արթիկ» - 33 «Վանաձոր» - 8 «Սեւան» - 21 «Հրազդան» - 16 «Աբովյան» - 1 «Գորիս» -11 «Կոշ» - 41 Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը` ազատ արձակված դատապարտյալների քանակի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն