Բակո Սահակյանի պատվին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն


Բակո Սահակյանի պատվին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն

  • 22-11-2011 21:35:42   | ԱՄՆ  |  Քաղաքական
Նոյեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի պատվին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահ Սահակյանը Կալիֆորնիան համարել է հայաշատ ամենակարեւոր կենտրոններից մեկը, որի հետ համագործակցությունից է նաեւ մեծապես կախված Հայրենիք-Սփյուռք կապերի խորացումը եւ զարգացումը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը` ինչպես Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԱՄՆ-ում արցախյան հիմնահարցի ճշմարտացի ներկայացման տեսանկյունից: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայոց անկախ պետականության եւ մեր ժողովրդի բոլոր հաղթանակների ու հաջողությունների ամենակարեւոր գրավականը միասնականությունն է, ինչն անհրաժեշտ է ըստ ամենայնի պահպանել ու ամրապնդել: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Սփյուռքի ավանդական կուսակցությունների եւ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, հագեւորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական