Արցախի նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդի հետ


Արցախի նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդի հետ

  • 23-11-2011 21:48:08   | ԱՄՆ  |  Քաղաքական
Նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագության, հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին եւ Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում եւ երախտագիություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին Արցախին մշտապես սատարելու համար: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական