Սամվել Տեր-Սահակյանը` շախմատի աշխարհի չեմպիոն


Սամվել Տեր-Սահակյանը` շախմատի աշխարհի չեմպիոն

  • 27-11-2011 00:10:07   | Բրազիլիա  |  Սպորտ

Վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն: Բրազիլական Կալդաս Նովաս քաղաքում անցկացված շախմատի վեց տարիքային խմբերի (մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18) աշխարհի առաջնության վերջին տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի խաղաց հնդիկ Դաս Դեբաշիսի հետ եւ, վաստակելով 8 միավոր, անհասանելի դարձավ իրեն հետապնդողների համար: Սամվելը 9 խաղերից 7-ում տոնեց հաղթանակ: 18-ամյա շախմատիստների մրցաշարում հանդես եկող մեկ այլ հայ շախմատիստ` Ռոբերտ Աղասարյանը, ոչ ոքի խաղաց Էրիկ Ռոզենի (ԱՄՆ) հետ եւ, վաստակելով 6 միավոր, զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։ Այս տարիքային խմբում մրցաշարին մասնակցում էր 93 շախմատիստ: 16 տարեկանների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Դենիս Կադրիչին (Բոսնիա եւ Հերցոգովինա), վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 4-րդ տեղը: Կարեն Գրիգորյանը պարտվեց իրանցի Իդանի Պայանին եւ 6 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: Այս տարիքային խմբում 7,5 միավորով չեմպիոն դարձավ Յորգ Կորին Պերուից:
Նոյյան տապան  -   Սպորտ