ՀՀ Պետական պարտատոմսերի հերթական թողարկումների մասին


ՀՀ Պետական պարտատոմսերի հերթական թողարկումների մասին

  • 29-11-2011 16:27:22   | Հայաստան  |  Հայտարարություններ
Սույնով ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2011 թվականի դեկտեմբեր ամսին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի ներքոհիշյալ թողարկումների տեղաբաշխման աճուրդները` Թողարկման ամսաթիվը Թողարկման համարը Թողարկման ծավալը Թողարկման ծավալը տառերով (դրամ) 1 05.12.2011 AMGT5203C121 1.000.000.000 Մեկ միլիարդ 2 12.12.2011 AMGT26116127 1.000.000.000 Մեկ միլիարդ պոտենցիալ գնորդները` պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված դիլերները, որոնք գործում են իրենց անունից եւ իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին եւ գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: գանձապետական պահառուի կողմից ներկայացվող առաջարկությունների առավելագույն ծավալը` Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով: գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը` գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում: հասցեն` ՀՀ կենտրոնական բանկ Դիլերի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը թողարկման ծավալի 20%- ից ոչ ավել: Գանձապետական պահառուի եւ դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը: Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ: Սույնով բանկը տեղեկացնում է, որ աճուրդները տեղի կունենան ժամը 10.30-ին:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ