ԵՊՀ-ում կիրականացվի «Ուսանողական ոսկե ծիրան» ծրագիրը


ԵՊՀ-ում կիրականացվի «Ուսանողական ոսկե ծիրան» ծրագիրը

  • 29-11-2011 19:17:55   | Հայաստան  |  Մշակույթ
Նոյեմբերի 30-ին, ժամը 14:30-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Ուսանողական ոսկե ծիրան» ծրագրի բացման արարողությունը: Ըստ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության, «Ուսանողական ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ԵՊՀ կինոակումբը եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը համատեղ իրականացնում են փառատոնի լավագույն ֆիլմերի ցուցադրություն ուսանողներիհամար: Ծրագիրը, որը կազմակերպվում է առաջին անգամ, իրականացվում է հայաստանյան մի քանի բուհերում եւս: Ընտրված են բուհեր, որտեղ ուսումնասիրվում են օտար լեզուներ, քանի որ ֆիլմերը ցուցադրվելուեն բնագրերով: ԵՊՀ-ում այս ծրագրի շրջանակներում մինչեւ դեկտեմբեր ամսվա վերջը ցուցադրվելու է երեք ֆիլմ` յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 14:30-ին, իսկ ֆիլմերի ցուցադրությունը կվերսկսվի արդեն փետրվար ամսին հաջորդ ուսումնական կիսամյակի սկսվելու հետ միասին: Բացման հանդիսավոր արարողությունից հետո կցուցադրվի դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա» ֆիլմը (136 րոպե): Դեկտեմբերի 7-ին կցուցադրվի ֆրանսիացի Բրունո Դյումոնի «Ֆլանդրիա» ֆիլմը, իսկ 14-ին` Ասղար Ֆարհադի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» (բնագրի լեզուն՝ պարսկերեն): Միջոցառմանը ներկա կլինեն «Ոսկեծիրան»-ի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոգետներ եւ հյուրեր: Այս ծրագիրն ԵՊՀ կինոակումբի արդեն երրորդ նախաձեռնությունն է, որը ԵՊՀ ուսանողներին հնարավորություն է տալիս դիտել ոչ միայն հայկական կինոարվեստում նկարահանված նոր ֆիլմերը, այլ նաեւ միջազգային բազմաթիվ ֆիլմեր: Ընդունված ավանդույթի համաձայն, ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա նաեւ քննարկում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play