Ձմեռն արագ է անցնելու Ucom-ի հետ 8Մբ/վ ինտերնետը 8000 դրամով


Ձմեռն արագ է անցնելու Ucom-ի հետ 8Մբ/վ ինտերնետը 8000 դրամով

  • 01-12-2011 15:39:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ձմեռային տոներին ընդառաջ Յուքոմ ընկերությունը մատուցում է նվեր-անակնկալ իր բոլոր բաժանորդներին եւ բարձրացնում է ինտերնետի արագությունները: Այժմ տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար դառնում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ: Ինտերնատային մյուս փաթեթների արագությունները դարձել են 12Մբ/վ` 12000 դրամով, 15Մբ/վ` 15000 դրամով: Բարձրացվել են նաեւ Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները եւ այժմ Կլասսիկ, Ռոք եւ Ջազզ փաթեթներում գործում է համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ եւ 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ: Նոր բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կստանան արդեն ավելի արագ ինտերնետ` նախկին սակագներով, իսկ հին բաժանորդների ինտերնետ արագությունները կբարձրանան ավտոմատ կերպով` սկսած դեկտեմբերի 1-ից: Ըստ «Ucom» ընկերության մամուլի ծառայության, բարձրացված արագություններից բաժանորդները կօգտվեն ամբողջ ձմեռ: Տեղեկությունների համար դիմել Աշոտ Բարսեղյանին Հեռ.`095 55 50 60
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն