ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ<br /> ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

  • 08-01-1998 20:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 08 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 8-ի կառավարության նիստում որոշվեց կառավարությանն առընթեր ստեղծել ռազմատնտեսական ծրագրերի վարչություն, որը կկոորդինացնի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված խնդիրները: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի հաղորդագրությունից: Նիստում նաեւ որոշում ընդունվեց պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարանը վերակազմավորել պաշտպանության նախարարության ոազմական ինստիտուտի: Կառավարությունը քննարկեց եւ հավանություն տվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի նախագծին, որը կներկայացվի Ազգային Ժողով: Օդային ելքի համար պետական տուրքի գանձման եւ դրա նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով կառավարության նիստում հաստատվեց օդային ելքի համար պետական տուրքի գանձման կարգը: Նիստում հաստատվեցին նաեւ հանրապետությունում իրականացվող մանրածախ առեւտուրը կանոնակարգող հիմնական կանոնները:
Նոյյան տապան  -   Քաղաքական