Լսումները հրաշալի առիթ էին խոսելու հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին,-ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը


Լսումները հրաշալի առիթ էին խոսելու հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին,-ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը

  • 15-12-2011 20:54:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված դեկտեմբերի 13-ի խորհրդարանական լսումների ընթացքում ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց գործունեության ընթացքում վերհանված` երեխաներին առնչվող, խնդիրների մասին եւ ստանալ պատասխաններ: «Հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ աշխատանքներ են իրականացնում թե համայնքներում եւ թե քաղաքականություն մշակողների հետ, եւ կարող են նպաստել պետական քաղաքականության արդյունավետ ներդրմանը` հենվելով այդ փորձի վրա: Այս լսումները մեզ համար հրաշալի առիթ էին խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնք այս պահին հրատապ լուծում են պահանջում», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը: Վերհանված խնդիրները վերաբերում էին երեխաների իրավունքների պաշտպանությանը` սոցիալական, կրթության եւ առողջապահության ոլորտներում: Վորլդ Վիժնը` համախմբելով Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքը, Երեխայի պաշտպանության ցանցը եւ կրթության ոլորտում գործող կազմակերպություններին, պատրաստել էր մի փաթեթ, որտեղ արտացոլված էին բոլոր ստորեւ նշված հարցերն ու խնդիրների լուծման առաջարկները: Խորհրդարանական լսումները կազմակերպվել էին ՀՀ Ազգային ժողովի համապատասխան ոլորտների մշտական հանձնաժողովների կողմից` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ: Ներկա էին նաեւ ոլորտային նախարարությունների եւ ոստիկանության ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Վերհանված խնդիրների մասին ավելի մանրամասն տեղեկանալու եւ լրացուցիչ տեղեկությունների ստանալու համար կարող եք զանգահարել Վորլդ Վիժն Հայաստան` 74 91 18 հեռախոսահամարով: Այս խնդիրները վեր են հանվել Մոր եւ մանկան առողջության խնդիրներով զբաղվող 44 հասարակական կազմակերպություններից բաղկացած Դաշինքի, եւ Երեխաների պաշտպանության հանրային ցանցի անդամ եւ կրթական հարցերով զբաղվող ակտիվ ՀԿ-ների կողմից: Սոցիալական ոլորտ 1. Անչափահասների գործերով արդարադատության բնագավառում (այդ թվում` կանխարգելման ոլորտում) քաղաքականության եւ ռազմավարության բացակայություն 2. Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի կամավորական սկզբունքով աշխատանքը եւ սոցիալական աշխատողի հայեցողական կարգավիճակը 3. Պետական եւ ոչ պետական ծրագրերով իրականացվող հաստատությունների Բեռնաթափման գործընթացի անարդյունավետություն 4. Այլընտրանքային խնամքի ձեւերի անհամաչափ զարգացում եւ կիրառում 5. Գոյություն ունի որոշակի օրենսդրական անհամապատասխանություն սոցիալական պաշտպանության կազմակերպություններում խնամք ստացող երեխաների խնամակալության վերաբերյալ 6. Ոչ պետական խնամակալական կազմակերպությունում գտնվող կենսաթոշակառու երեխաները զրկվում են իրենց հասանելիք կենսաթոշակից 7. Երեխաների դեմ կատարվող բռնությունների բացահայտումը եւ հայտնումը երեխաների հետ աշխատողների շրջանում կատարվում է ըստ հայեցողության 8. Լսողության խանգարում ունեցող երեխաների զարգացման ցերեկային կենտրոնների բացակայություն 9. Լսողական սարքերի հատկացման գործող տենդերային համակարգը ունի բարեփոխման կարիք Կրթության ոլորտ 1. Կրթության ոլորտի չափորոշիչները/օրենսդրական պահանջները եւ դրանց կատարման համար նախատեսված դպրոցներին հատկացվող ռեսուրսները չեն համապատասխանում կամ թափանցիկ չեն բաշխվում 2. Դպրոցի տնօրենների հետ պայմանգրի կնքման վերաբերյալ երկու իրավական ակտերի հակասություն 3. Մասնագետների պակասը` հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող 4. Ներառական նախադպրոցական հաստատություններում բազմամասնագիտական թիմի բացակայություն Առողջապահության ոլորտ 1. “Առողջ ապրելակերպ” դասավանդող որակյալ մասնագետների եւ օժանդակ նութերի եւ դասագրքերի պակասը 2. Առողջապահության համակարգին տրամադրվող ֆինանսական միջոցների անբավարար մակարդակ: Ելնելով միջազգային փորձից`առաջարկներ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ: 3. Առանց դեղատոմսի դեղորայքի, մասնավորապես հակաբիոտիկների ազատ վաճառքը 4. Երեխաների զարգացման եւ վերականգնողական ծառայությունների ցածր հասանելիությունը Հայաստանում 5. Հատուկ առողջական, կրթական եւ սոցիալական կարիքներով երեխաների համապարփակ գնահատման ուղղված ծառայությունների եւ վարման միասնական համակարգի բացակայություն 6. Երեխաների մոտ հիվանդությունների վաղ ախտորոշմանն ուղղված ոչ մասսայական սկրինինգներ 7. ՀՀ-ում մանկական սնուցման ասպարեզում գործող օրենսդրությունն անկատարություն 8. ՀՀ տարածքում վաճառվող սննդամթերքների որակի խնդիրներ 9. Երեխաների շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների պակաս
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն