Նաիրա Զոհրաբյանը Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ քննարկել է կանանց հիմնախնդիրներին վերաբերող հարցեր


Նաիրա Զոհրաբյանը Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ քննարկել է կանանց հիմնախնդիրներին վերաբերող հարցեր

  • 16-12-2011 16:41:55   | Հայաստան  |  Հասարակություն

Հունվարի 20-ին կկայանան «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այս մասին հայտնեց Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ դեկտեմբերի 16-ին կայացած հանդիպման ժամանակ: Նա կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցել լսումներին եւ առաջարկեց մշակել օրենքի կիրարկմանը նպաստող սոցիալական երաշխիքների փաթեթ, ինչպես նաեւ առավել գործուն մեխանիզմներ: Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին կանանց հիմնախնդիրներին, այդ թվում` միջազգային կառույցներում խորհրդարանական կանանց աշխատանքին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին նաեւ կանանց հանդեպ ընտանեկան բռնությանը, երկրի ժողովրդագրական իրավիճակին, միգրացիայի խնդիրներին առնչվող հարցեր: Կարեւորվեց հատկապես կարող ուժերի արտագաղթը կանխելու խնդիրը:
Նոյյան տապան  -   Հասարակություն