ՀՀ ԳԱԱ-ում տեղի են ունեցել տնօրենների ընտրություններ


ՀՀ ԳԱԱ-ում տեղի են ունեցել տնօրենների ընտրություններ

  • 16-12-2011 19:47:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում տեղի են ունեցել ԳԱԱ-ի 4 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն ի հիի հաղորդագրության, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն է ընտրվել կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը: Բոլոր տնօրեններն ընտրվել են միաձայն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play