Մեկնարկել է «Հեքըթոնյան Երևան 2011» ծրագրավորման և նախագծման մրցույթը


Մեկնարկել է «Հեքըթոնյան Երևան 2011» ծրագրավորման և նախագծման մրցույթը

  • 17-12-2011 16:07:25   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի հովանու ներքո «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան նորարարական կենտրոնի նախաձեռնությամբ քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկած «Հեքըթոնյան Երեւան 2011» ծրագրավորման եւ նախագծման մրցույթին, որին մասնակցում են շուրջ 35 թիմերի 130 ից ավելի երիտասարդ ծրագրավորողներ: Մրցույթի հիմնական առաջադրանքը մայրաքաղաքի կառավարման մի շարք բնագավառներում նոր ծրագրեր ու գաղափարներ ստեղծելն ու առաջարկելն է, որոնք հետագայում կյանքի կկոչվեն ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքային տնտեսության խնդիրներով շահագրգիռ այլ կառույցների կողմից: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հետեւելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր ծրագրերի մշակման ընթացքին ու լսելով երիտասարդ ծրագրավորողների մոտեցումները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ լավագույն աշխատանքները պիլոտային ծրագրով տեղ կգտնեն քաղաքի կառավարման տարբեր բնագավառներում: Քաղաքապետին են ներկայացվել առողջապահության, տրանսպորտի կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում ավտոմատացված համակարգերի եւ ռոբոտ-սարքավորումների նախատիպերը: Ծրագրավորման մրցույթը տեւելու է 24 ժամ, իսկ լավագույն աշխատանքների հեղինակներն ու թիմերը կստանան պատվոգրեր ու դրամական մրցանակներ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ