03-01-2012 21:14:33 | Հայաստան | Հայտարարություններ
Հարգելի գործընկերներ,
”Նոյյան Տապան” լրատվական-վերլուծական կենտրոնի ողջ կազմը, Հայաստանի լրագրողական շրջանակները խիստ անհանգստացած են մեր գործընկեր, “Նոյյան Տապան?” լրատվական-վերլուծական կենտրոնի վերլուծաբան, “The Noyan Tapan Highlights” թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի հայտնի եւ հարգված լրագրողներից մեկի` Հարություն Խաչատրյանի առողջական վիճակի կապակցությամբ։ Նրա մոտ ի հայտ է եկել հազվագյուտ հիվանդություն` ոտքերի, ձեռքերի եւ խոսքի մկանների կոորդինացիայի խափանում, ինչի հետեւանքով նա չի կարողանում նորմալ քայլել եւ խոսել: Հարությունն անցել է հետազոտություն Հայաստանի մի շարք մասնագետների մոտ եւ այս հիվանդությունը բուժելու հանձն է առել համապատասխան բժիշկը Մյունխենում:
Դիմում ենք բոլորին՝ խնդրելով միանալ մեզ անհրաժեշտ դրամը հայթայթելու գործում՝ Հարություն Խաչատրյանին արտերկրում բուժում ստանալու եւ հիվանդության հետագա խորացումը կանգնեցնելու հարցում։ Յուրաքանչյուրիս թեկուզ ամենահամեստ դրամական հատկացումը կարող է օգնել մեր գործընկերոջը՝ բուժվելու այս հիվանդությունից, որն օրը-օրի խորանում է։
Դրամական օգնություն ցուցաբերելու ցանկության եւ հնարավորության դեպքում միջոցները կարող են
- փոխանցվել Հարություն Խաչատրայնի հաշվին,
- Վճարել PayPall համակարգով,
- Առձեռն բերել “Նոյյան Տապան”-ի հաշվապահություն՝ Հարությունին
հանձնելու նպատակով: Հարություն Խաչատրյանի անձնական հաշիվն է.
AREXIMBANK,Gazprmobak group CJSC
Dram 01225 860100
USD 01225 80000
Euro 01225 860149
Haroutiun Khachatrian
Paypal համակարգ՝
Կանխավ շնորհակալություն։