ԱՊԱՐՏՀԵՅԴԻ ՈՒԺԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՆ ԵՂԵԼ ՈՒԼՈՖ ՊԱԼՄԵԻ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
26-09-1996 19:54:00 | Հայաստան | Միջազգային
ՊՐԵՏՈՐԻԱ, ՍԵՊՏԵՄԵԲՐԻ 26 (ՆՏ-AFP) - Հարավ-Աֆրիկյան
հանրապետության հատուկ ծառայությունները մասնակից է եղել 1986
թվականին շվեդ վարչապետ Օլաֆ Պալմեի սպանությանը, հինգշաբթի օրը
հաստատել է մարդասպանության մեջ մեղադրվող ոստիկանական գնդապետ
Յուջին դը Քոքը:
Վկայություն տալով Պրետորիայի Գերագույն դատարանում, Դը Քոքը
ասել է, որ նախկին Հարավ-աֆրիկյան անվտանգության պաշտոնյա Քրեգ
Ուիլյամսոնը մասնակից է եղել Պալմեի սպանությանը, որը մաս է կազմել
«Հեռահար գործողություններ» կոչված գաղտնի պլանի:
Պալմեին սպանել են 1986 թվականի փետրվարի 28-ին իր
սոցիալ-դեմոկարտական կուսակցության իշխանության գալուց մոտավորապես
վեց ամիս անց:
Դե Քոքը մեղադրվում է ապարտհեյդի վարչակազմի օրոք Հարավ-
Աֆրիկյան Հանրապետությունում ոստիկանության պատվերով սպանություններ
կատարելու մեջ:
Պալմեի սպանությությունը հետաքննող շվեդական հանձնախմբի
ղեկավարությունը հայտնել է, որ իրենք որեւէ տեղեկություն չեն
ունեցել այդ գործում ՀԱՀ-ի մասնակցության մասին: