ՖԻԴԵ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՏԻԳՐԱՆ<br /> ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է<br />


ՖԻԴԵ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՏԻԳՐԱՆ
ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է

  • 26-09-1996 16:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ (ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ): Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի համար ամենասիրելին է հայ շախմատիստներից, իսկ Խոսե Ռաուլ Կապաբլանական նրա ամենասիրելի շախմատիստն է ընդհանրապես: «Նոյյան տապան» գործակալության թղթակցի հետ ունեցած զրույցում Կ.Իլյումժինովը նշեց, որ Երեւանում Համաշխարհային 32-րդ օլիմպիադան կազմակերպված է շատ բարձր մակարդակով, ինչից գոհ են մնացել մասնակից բոլոր շախմատիստները: Միաժամանակ նա խոստովանեց, որ նախապես շատերը կասկածում էին Հայաստանի հնարավորությունների վրա: Այն հարցին, թե օլիմպիադայում հանդես եկող որ հավաքականի երկրպագուն է ինքը, Կ.Իլյումժինովը պատասխանեց. «Որպես ՖԻԴԵ-Ի նախագահ ես պարտավոր եմ երկրպագել բոլոր շախմատիստներին»: Խոսելով Ֆեդերացիայում իր 8 ամսյա գործունեության մասին, Կ.Իլյումժինովը նշեց, որ դեռեւս որեւէ կոնկրետ բացթողումներ եւ որեէ բողոքներ ազգային ֆեդերացիաների կողմից չեն եղել: Ըստ նրա, շախմատի զարգացման վերաբերյալ իր ծրագրերը արժանացել են հեղինակավո շախմատիստների հավանությանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական