ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ<br /> ՂԱԶԱԽ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՑ <br />


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ
ՂԱԶԱԽ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՑ

  • 26-09-1996 14:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ (ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ): Երեւանի մարզահմալիրում անցկացվող 32-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի կանանց առաջին հավաքականը պարտություն կրեց Ղազախստանի թիմից: Հայ շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանը հաղթանակի հասավ Սախատովայի նկատմամբ, սակայն երկրորդ եւ երրորդ խաղատախտակների վրա հայ շախմատիստուհիները կրեցին անհաջողություններ (Գոհար Հլղաթյանը զիջել է Ուսկովային, իսկ Էռնա Խալաֆյանը` Սերգեեւային): Մրցամարտում գրանցվեց 2:1 հաշիվը հօգուտ ղազախ շախմատիստուհիների:
Նոյյան տապան  -   Քաղաքական