ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


 

ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 26-09-1996 12:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ (ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ): Սեպտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ԼՂՀ-ի ղեկավարությունը գնահատում է վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք եւ ազգային շահերի դավաճանություն: Ընտրությունների արդյունքների ուժային փոփոխությունների միջոցով կատարված հեղաշրջման փորձը անթույլատրելի է եւ պետք է խստորեն կանխվի: ԼՂՀ-ի ղեկավարությունը պաշտպանում է օրենքով ընտրված ՀՀ իշխանություններին եւ զգուշացնում անկարգությունների կազմակերպիչներին իրավիճակի ապակայունացման եւ նրա հետեւանքների համար նրանց պատասխանատվության վերաբերյալ»:
Նոյյան տապան  -   Քաղաքական