Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող F-5 տիպի մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել


Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող F-5 տիպի մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել

  • 03-01-2012 13:58:15   | Իրան  |  Միջազգային
Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող F-5 տիպի մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավարեւմտյան հատվածում ընկած Դեզֆուլ քաղաքում։ Ըստ թուրքական Hürriyet թերթի, վթարի պատճառն այն է, որ վայրէջքի ժամանակ չեն բացվել ինքնաթիռի առջեւի անիվները։ Չնայած դրան՝ օդաչուի գործադրած ջանքերի շնորհիվ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել երկու անիվով, իսկ օդաչուն ողջ է մնացել։
Նոյյան տապան  -   Միջազգային