ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲՈՍՆԻԱԿԱՆ
ՀԱՏՇՈՒԹՅԱՆԸ
31-01-1996 09:35:00 | Հայաստան | Միջազգային
Սարայեվո, հունվ 31 (ՆՏ_AFP) - Անցած չորեքշաբթի, երբ
պատերազմի բռնկումից հետո առաջին անգամ այստեղ հանդիպեցին
բոսնիական սերբ բարձրաստիճան պաշտոնյաները մահմեդական եւ խորվաթ
ղեկավարների հետ, Համաշխարհային բանկը իր աջակցությունը բերեց
Բոսնիայի խաղաղության գործընթացին, տրամադրելով 150 միլլիոն դոլար
որպես օգնություն:
Խոստացված հատկացումների հետագա էական ավելացում սպասվում է
հինգշաբթի օրը Փարիզում սկսվելիք դոնորների երկօրյա
խորհրդակցության արդյունքում: Եվս մեկ հանդիպում կայանալու է մարտ
ամսին Բրյուսելում, որի արդյունքում սպասվում է, որ դոնորները
հանձն կառնեն ընդհանուր առմամբ 4.6 միլիարդ դոլարի
պարտավորություններ:
Այս գումարը կծածկի այն 5.1 միլլիարդ դոլարի առյուծի բաժինը,
որոնք կպահանջվեն առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում
կարեւորագույն պետական հիմնարկությունների, սոցիալական ֆոնդերի եւ
զորացրման անցկացման ծախսերի համար: