Թիբիլիսի Հունվ 24 (ՆՏ-DPA) ՉՎրաստան կատարած երկօրյա
այցից ավաերտի չորեքշաբթի Գերմանիայի ԱԳ նախարար Կլաուս Քինկելը
հայտարարեց, որ Գերմանիան շարունակելու է մեծաքանակ օգնություն
ցույց տալ Վրաստանին, գլխավորապես էներգետիկայի ոլորտում:
Հայտնվում է, որ Քինկելը Վրաստանից հետո պետք է այցելի նաեւ
Հայաստան ու Ադրբեջան:
Քինկելը ողջունեց ԱՊՀ Մոսկովյան գագաթաժողովում ընդունված
որոշումը Աբխազիայի մասին եւ շեշտեց, որ իր երկիրը ճանաչում է
Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանն արդեն ստացել է Գերմանիայից
ընդհանուր առմամբ 90 մլն մարկ (մոտ 60 մլն դոլար) օգնության եւ
վարկերի ձեւով: Այս տարի Գերմանիան մտադիր է հատկացնել եւս 20 մլն
մարկ:
Թիբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ, նշելով Շեւարդնաձեի
մեծ դերը Գերմանիայի վերամիավորման գործում, Քինկելն ասել է. «Այժմ
մեր հերթն է օգնելու: Մենք վերադարձնում ենք մեր պարտքը»: