«ՉԻԼԼԵՐԻ ԴՐՍԵՎՈՐԱԾ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՆՄԱՆԸ<br /> ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉՈՒՆԵՆ»,- ԳՏՆՈՒՄ Է «ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏԸ <br />


 

«ՉԻԼԼԵՐԻ ԴՐՍԵՎՈՐԱԾ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՆՄԱՆԸ
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉՈՒՆԵՆ»,- ԳՏՆՈՒՄ Է «ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏԸ

  • 24-01-1996 16:30:00   | Հայաստան  |  Միջազգային
ՍՏԱՄԲՈՒԼ, 24 հունվարի («ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»): Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը նոր կառավարությունը կազմելու պարտականությունը ստանձնելուց հետո իր առաջին տեսակցությունը ունեցավ ընտրություններում երրորդ տեղը գրաված «Մայր հայրենիք» կուսակցության ղեկավար Մեսուտ Յըլմազի հետ: «Այդ արարքով Չիլլերը ցատկում է Էրբաքանի վրայով, քանի որ քվեների քանակով նա իր առաջին տեսակցությունը պետք է ունենար «Բարօրության» ղեկավարի հետ»,- գրում են թուրքական մամուլի միջոցները: Չիլլերը որոշակի շրջանակներին հասկացնել է տալիս, որ ինքը «Բարօրության» հետ համախոհական կառավարություն կազմելու նպատակ չունի: «Վարչապետը, Յըլմազի կողմից ակնկալվող կարծրությունը հաղթահարելու համար, թղթակիցների մոտ գովաբանել է նրա արժանիքները եւ հայտարարել. «եղբայր լինենք եւ աշխատենք հանուն Թուրքիայի»: Բեկանելու նպատակով այն կարծիքը, թե ինքը վարչապետի պաշտոնը զիջելու է Յըլմազին, Չիլլերը նշեց, որ «տուն-տուն խաղալու» եւ «ես պետք է լինեմ վարչապետը, դու պետք է լինես վարչապետը» թեմայով խոսակցություններ վարելու մտադրություն չունի: Նշված իրադարձությունները սրտնեղություն են պատճառել Էրբաքանին, որը հետզհետե վերականգնում է իր քաղաքական ընդդիմախոսների հետ վերաբերելու իր հեգնական ոճը. «Չիլլերի դրսեվորած տարօրինակություններն իրենց նմանը աշխարհում չունեն»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային