ՋՈՆ ՇԱՏԱԿԸ ՆԱԽԱՏՈՒՄ Է ԲՈՍՆԻԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ
ՁԳՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ
24-01-1996 16:05:00 | Հայաստան | Միջազգային
ՍԱՐԱԵՎՈ, հունվ 24 (ՆՏ-AFP) Մարդու իրավունքների գծով ԱՄՆ
Պետքարտուղարի օգնական Ջոն Շատակը երեքշաբթի օրը հրապարակայնորեն
հանդիմանել է Բոսնիայի նախկին պատերազմող կողմերին գերիների
ազատման հետ կապած պարտավորությունները չկատարելու համար:
Նախագահ Ալիյա Իզեթբեգովիչի հետ ունեցած զրույցից հետո
Շատակն ասել է, որ ինքը նախագահին հայտնել է, որ «բոլոր կողմերը
պարտավորությունները չեն կատարել գերիների ազատման հարցում, եւ
բոլոր գերիները պարտադիր պիտի ազատվեն»: նրա խոսքերով, ինքը
նախագահ Իզեթբեգովիչին ԱՄՆ-ի կողմից խոր հիասթափություն
է հայտնել այն բանի կապակցությամբ, որ գերիները դեռեւս ազատված
չեն: «Նախագահն ինձ հավաստիացրեց, որ ինքը կշարունակի գերիների
ազատումը» - ասաց նա:
Սերբական նախագահ Սլոբոդան Միլոշեւիչը նախորդ օրը խոստացել էր
ճնշում գործադրել բոսնիական սերբերի վրա, որպեսզի նրանք լիակատար
ազատություն տան իրենց բոլոր գերիներին:
Բոսնիական իշխանությունները, խախտելով անցած ուրբաթ օրը
նշանակված գերիների ազատման վերջնաժամկետը, դադարեցրեն են նրանց
հետագա ազատ արձակումը` բոսնիական սերբերից պահանջելով
տհեղեկություններ հազարավոր անհայտ կորած մուսուլմանների մասին:
ԱՄՆ-ի կողմից միջնորդավորված բոսնիական այդ խաղաղասիրական
համաձայնագրով որոշված վերջնաժամկետում ազատվել են ամբողջությամբ
վերցված 217 գերի, բայց առնվազն 645-ը դեռեւս մնում են գերության
մեջ:
Ամերիկյան դիվանագետը քննարկել է այն հարցը, թե ինչ
օգնություն պետք է ցուցաբերեն խաղաղությունն իրականացնող ուժերը
պատերազմի հանցագործների հետաքննության հարցում, որի ընթացքում
մանրամասնորեն կքննարկվեն հազարավոր խաղաղ մարդկանց դեմ
իրականացված մասսայական կոտորածի հետ կապված հարցերը:
Շատակը պատրաստվում է մեկնել նաեւ արեւելյան Բոսնիայում
գտնվող Սրեբրենիցա շրջանը, որի առնվազն 7000 քաղաքացիների
ճակատագրեր դեռեւս մնում են անհայտ այն ժամանակվանից, երբ անցած
հուլիսին այդ մուսուլմանական անկլավը գրավվեց սերջերի կողմից: