ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ՍԿԱՆԴԱԼԸ, ԿՈՉ Է ԱՐՎՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՌԵԺԻՄ<br /> ՀԱՍՏԱՏԵԼ <br />


 

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ՍԿԱՆԴԱԼԸ, ԿՈՉ Է ԱՐՎՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՌԵԺԻՄ
ՀԱՍՏԱՏԵԼ

  • 24-01-1996 15:45:00   | Հայաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, հունվ 24 (ՆՏ-AFP) Հնդկաստանի Հետաքննությունների Կենտրոնական Բյուրոն երեքշաբթի օրը վարչապետ Նարասիմհա Ռաոյի կաբինետի երեք նախկին նախարարների պաշտոնապես մեղադրել է կաշառակերության մեջ: Դրանք են մարդկային ռեսուրսների զարգացման նախկին նախարար Մադհավրաո Սկինդիան, խորհրդարանային գործերի նախկին նախարար Վիդյա Չարան Շուկլան եւ գյուղատնտեսության նախկին նախարար Բալ Ռամ Ջախարը: Այս նախարարները հրաժարական են տվել անցած շաբաթ, երբ իմացել են, որ իրենց հանդեպ գործ է հարուցվելու: Սակայն կոռուպցիայի այդ ամենասկանդալային դեպքի հետ կապված մեղադրանքների ցանկը չի հրապարակվել: Այս գործի հետ կապված մեղադրվել են նաեւ ընդդիմադիր յոթ քաղաքական գործիչներ, որոնց թվում եւ գլխավոր ընդդիմադիր կուսակցութան` հնդկական ազգային Բհարատիյա կուսակցության նախագահ Լալ Կրիշնա Ադվանին: Փորձառու հնդիկ քաղաքական գործիչ, ցենտրիստական Ջանատա Դալ կուսակցության ղեկավար Բիջու Պատնայիկը հայտաարել է, որ ավելի լավ կլինի, որ բանակն իր ձեռքը վերցնի երկրի կառավարումը, քանի որ ժողովրդավարական համակարգը ձախողվել է: Նա ասել է, որ երբ «ժողովրդավարական գործընթացը ճեղքվածք է տալիս, միշտ ուրիշ կարգ կարող է դրան փոխարինել»: Երեքշաբթի օրը հնդկական մի թերթում տպագրվել է նրա ասածն այն մասին, որ կաշառակերության փաստերի հետ կապված սկանդալը, որը գնալով ավելի մեծ չափեր է ձեռք բերում` ներգրավելով համարյա ողջ քաղաքական վերանախավը, ցույց է տալիս, որ խորհրդարանական համակարգը քայքայվել է:
Նոյյան տապան  -   Միջազգային