Բեռլին, հունվ 18 (ՆՏ-DPA)- Գերմանիայի Կենտրոնական Բանկի
(Բունդեսբանկի) վարչության անդամ Օթմար Իսսինգը մտահոգության է
հայտնել դարավերջին միասնական եվրոպական դրամական համակարգը
ներդնելու հեռանկարների վերաբերյալ: Իսսինգը կասկած է հայտնել, թե
արդյ՞ոք Եվրամիության անդամ երկրները բավական ժամանակ կունենան
կայունացնելու իրենց ֆինանսները, որպեսզի ներմուծեն միասնական
դրամական միավորը «լավ պայմաններում»:
Իսսինգի դիտողությունները հետեւանք են վերջերս հրապարակված
տվյալների, որոնք ցույց է տալիս, որ 1995 թվականի Գերմանիայի
պետբյուջեի դեֆիցիտը անցել էր Մաասթրիխթի համաձայնագրի խիստ նշված
սահամանագծից` համախառն ներքին արդյունքի 3%-ից: Ընդ որում
գերազանցման չափը զարմանալիորեն բարձր է` 0.6%: