Հ.ՀԱՍԱՆՈՎՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ<br /> ԻՆՏԵԳՐԱՑՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՋԱՆՔԵՐԻ<br /> ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ<br />


 

Հ.ՀԱՍԱՆՈՎՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԻՆՏԵԳՐԱՑՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՋԱՆՔԵՐԻ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

  • 18-01-1996 16:15:00   | Հայաստան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 18 հունվարի («ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»): Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Հ.Հասանովը Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարիշվիլու Բաքու կատարած այցը գնահատել է իբրեւ երկու երկրների միջեւ հատուկ հարաբերությունների արտահայտություն: Համաշխարհային հանրակցության մեջ երկու երկրների ինտեգրացմանը խանգարող ընդհանուր հիմնախնդիրները` ներքին հակամարտություններն ու անջատողականության դրսեւորումները լուծելու համար, Հ.Հասանովի կարծիքով, անհրաժեշտություն է առաջացել մեծացնելու երկկողմ քաղաքական խորհրդատվությունների ինտենսիվությունը: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ կարեւորել է Ադրբեջանի եւ Վրաստանի ջանքերի համաձայնեցումը եվրոպական այնպիսի կազմակերպությունների մեջ ինտեգրացվելու ուղղությամբ, ինչպիսին են` «Համագործակցություն հանուն խաղաղության»-ը, Հյուսիս-ատլանտյան համագործակցության խորհուրդը եւ Եվրոպայի խորհուրդը:
Նոյյան տապան  -   Միջազգային