ՄՈՍՏԱՐ, Բոսնիա-Հերցոգովինա, հունվարի 18 (ՆՏ- AFP)
Չորեքշաբթի օրը Մոստար քաղաքի Եվրամիության գործերի կառավարչի
ներկայացուցիչ Դրագան Գասիկը հայտնել է, որ հունվարի 20_ին
նշանակված քաղաքի վերամիավորումը «դե ֆակտո» հետաձգվել է: Նա
այնուհանդերձ ավելացրել է, որ մուսուլմանների եւ խորվաթների միջեւ
բաժանված քաղաքի մեջ անվտանգ տԵղաշարժվելու ազատությունը պետք է
երաշխավորվի ամենաուշը հունվարի 28-ից սկսած:
Օրը որոշվել էր անցած կիրակի` Գերմանիայի Արտաքին գործերի
նախարար Քլաուս Քինկելի` Մոստար կատարած այցելության ժամանակ:
ՔԻնկելը հայտարարել էր երկշաբաթյա «մորատորիում», որի ընթացքում
Եվրամիության կառավարիչ Հանս Կոսչնիկը կնաշանակվի որպես «միջնորդ
դատավոր»:
Ըստ անցած ամիս Դեյթոնում ստորագրված խաղաղության
համաձայնագրի, քաղաքի երկու (մուսուլման եւ խորվաթ) ոստիկանական
ուժերը մինչեւ շաբաթ օրը պետք է միավորվեին` որպես Մոստարի
ամբողջական վերամիավորման գործընթացի առաջին քայլ: