1995Թ. ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ<br /> ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 5.4 ՏՈԿՈՍՈՎ<br />


 

1995Թ. ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 5.4 ՏՈԿՈՍՈՎ

  • 15-01-1996 20:25:00   | Հայաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ 15 ՀՈՒՆՎԱՐԻ (ՆՏ-AFP) 1995թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ԱՊՀ երկրներում համախառն ներքին արդյունքը նվազել է 5.4 տոկոսով, հաղորդել է ԱՊՀ-ի վիճակագրական կոմիտեն: Առավելագույն անկում է արձանագրվել Ադրբեջանում` 17.4 տոկոս, եւ Ուկրաինայում`12 տոկոս: Նվազագույն անկում` 4 տոկոսի չափով արձանագրվել է Ռուսաստանի համախառն ներքին արդյունքում: Ներքին համախառն արդյունքի աճ` 5 տոկոսի չափով, արձանագրվել է միայն Հայաստանում: Արդյունաբերական արտադրանքի քանակը 1994թ. նույն ժամանակամիջոցի հետ համեմատած ԱՊՀ երկրներում ընկել է մոտ 6.1 տոկոսով: Սա վերաբերում է բոլոր նախկին Խորհրդային հանրապետությոռւնները բացառությամբ Էստոնիայի, Լատվիայի, եւ Լիտվայի: Նոյեմբերին նվազագույն սղաճ` 2.5 տոկոս արձանագրվել է Ադրբեջանում, 2.6 տոկոս` Ղրղզստանում եւ 2.7 տոկոս` Հայաստանում: Առավելագույն սղաճ է արձանագրվել Տաջիկիստանում, որտեղ նոյեմբերին գներն աճել են 56.9 տոկոսով: Գրանցված գործազուրկների թվում աշխատունակ մարդկանց նվազագույն տոկոս (0.3) ունի Ուզբեկիստանը, որին հետեւում է Ուկրաինան (0.5 տոկոս), ապա Ադրբեջանը (1.1 տոկոս): Առավելագույն բարձր տոկոսային ցուցանիշ ունի Հայաստանը (8 տոկոս), որին հաջորդում է Ռուսաստանը (3 տոկոս), ապա` Ղրղզստանը (2.7 տոկոս): նոյեմբերի վերջի տվյալներով ԱՊՀ-ի աշխատանքային բորսաներում պաշտոնապես գործազուրկի կարգավիճակով գրանցված են 2.9 մլն. մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային