ԱՄՆ-Ը ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՆՈՐ ՀԱՐՅՈՒՐ ԴՈԼԱՐԱՆՈՑՆԵՐԻ<br /> ՓՈԽԱՆԱԿՄԱՆԸ ՆՎԻՐԱՎԱԾ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ<br />


ԱՄՆ-Ը ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՆՈՐ ՀԱՐՅՈՒՐ ԴՈԼԱՐԱՆՈՑՆԵՐԻ
ՓՈԽԱՆԱԿՄԱՆԸ ՆՎԻՐԱՎԱԾ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • 15-01-1996 16:15:00   | Հայաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ Հունվ 15 (ՆՏ AFP) ԱՄՆ-ի գանձատունը Մոսկվայում բաց է արել լրատվական կենտրոն, որը հեռախոսով խորհուրդներ կտա նոր 100 դոլարանոց թղթադրամների թողարկմամբ անհանգստացող Ռուսաստանի բնակչությանը: Նոր թղթադրամները Ռուսաստանում կհայտնվեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբներին եւ ըստ ակնկալիքների, կնպաստեն կեղծ թղթադրամները շրջանառությունից դուրս մղելուն: Ինչպես հաղորդել է Ամերիկայի գանձատան կցորդը Ռուսաստանի դեսպանատանը, այդ կենտրոնը մարդկանց կապահովի թղթադրամների աստիճանական փոփոխության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությոռւններով: Նա նշել է, որ Միացյալ Նահանգներից հետո ամերիկյան դոլարներ ամենաշատը կան Ռուսաստանում, ընդ որում Դրանց 80%-ը 100 դոլարանոց թղթադրամներ են: Հաղորդվում է,որ նոր թղթադրամների թողարկումը չի ազդի գոյություն ունեցողների արժեքի վրա, եւ ԱՄՆ-ի կառավարությունը երաշխավորում է, որ հին թղթադրամները չեն արժեզրկվի, դուրս չեն մղվի եւ ետ չեն վերցվի: Ռուսաստանի Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ալեքսանդր Խանդրուեւի հաշվարկով Ռուսաստանում անհատների ձեռքին կա ավելի քան 12 միլիարդ դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային