ՉԵՉԵՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ<br /> ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ<br />


ՉԵՉԵՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ
ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ

  • 12-01-1996 14:30:00   | Հայաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 12 հունվարի (ՆՏ-AFP): Այսօր վաղ առավոտյան Դաղստանի Պերվոմայսկայա գյուղի մոտ վերսկսվել են պատանդներին ազատելու բանակցությունները ռուսական իշխանությունների եւ չեչեն անջատողականների միջեւ: Չեչենական կողմն իր մոտ առնվազն 160 պատանդ է պահում: Գիշերվա ընթացքում ռուսական տանկերով կրկնակի շրջապատված գյուղի մոտ ոչ մի պատահար չի արձանագրվել: 28 կանայք եւ ամենափոքրը` 12 տարեկան երեխաներ են եղել տանկերի դեմ դուրս բերված «կենդանի վահանի» կազմում: Պատանդ կանայք եւ երեխաները գիշերն անց են կացրել գյուղի դպրոցում եւ մզկիթում: Տղամարդիկ մնացել են ավտոբուսներում: Չեչենները ցանկանում են անվնաս անցնել Չեչնիայի սահմանը եւ հասնել Նովո-Գրոզնի գյուղ, որտեղից նաեւ ռուսական վերահսկողությունից դուրս գտնվող վայրեր: Ի պատասխան նրանք խոստանում են ազատ արձակել պատանդների մի մասին` ներառյալ կանանց եւ երեխաներին: Հինգշաբթի օրն այդտեղ է ժամանել Ռուսաստանի Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Վիկտոր Զորինը: Չեչեն ահաբեկիչների ղեկավար Սալման Ռադուեւը Ռուսաստանի NTV հեռուստակայանին հայտնել է, թե իրենք կկռվեն մինչեւ վերջին փամփուշտը, եթե ռուսները չընտրեն հարցի խաղաղ լուծման ճանապարհը: Հինգշաբթի օրը ուշ երեկոյան Ռադուեւն առաջարկել է, որ իր հետ բանակցություններ վարելու գան չորս աչքի ընկնող ռուս քաղաքագետներ, որոնք դեմ են չեչենական պատերազմին: Նա նաեւ պահանջել է, որ իրենց շարասյունն ուղեկցեն արտասահմանյան լրագրողներ եւ միջազգային Կարմիր խաչի կամ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Միջազգային