ՔԼԻՆՈՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԴՈՈՒԼԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ<br />


 

ՔԼԻՆՈՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԴՈՈՒԼԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

  • 11-01-1996 20:15:00   | Հայաստան  |  Միջազգային
Հունվ 11 (ՆՏ - AFP) Բիլլ Քլինտոնը պարտության կմատնի հանրապետականների թեկնածու Բոբ Դոուլին, եթե 1996թ նախագահական ընտրությունները կայանան այսօր: Այդ է վկայում Վաշինգտոն Փոստ թերթի եւ Էյ-Բի-Սի հեռուստաընկերության կողմից անցկացված հարցումը, որը հրապարակվել է չորեքշաբթի: Ըստ այդ հարցմանը, Քլինտոնը այսօր կարող է ստանալ ձայների 53 տոկոսը, Դոուլը` 37: Վերջին չորս ամիսներին Քլինտոնը միշտ ունեցել է 52-53 տոկոս, մինչդեռ Դոուլի կողմնակիցների թիվը 46-ից իջել է 37 տոկոսի: Համաձայն հարցման արդյունքենրի, Դոուլի հեղինակության անկման հիմնական պատճառը Կոնգրեսի նրա ղեկավարած հանրապատական մեծամասնության պահվածքն է բյուջեի հաստատման գործում առաջացած փակուղում, որի հարցում հակամարտություն է առաջացել Կոնգրեսի եւ նախագահ Քլինտոնի միջեւ:
Նոյյան տապան  -   Միջազգային