ԹՈՒՐՔԻՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ձԱԽ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ
ԶԻՆՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
11-01-1996 18:50:00 | Հայաստան | Միջազգային
Հունվ 11 (ՆՏ - AFP) Թուրքայի ոստիկանությունը չորեքշաբթի
օրը հաղորդել է, որ իրենք փնտրում են երեք ձախ ծայրահեղականների,
որոնք կասկածվում են թուրք գործարարի եւ նրա երկու աշխատակիցների
սպանության մեջ:
Ստամբուլի ոստիկանության ղեկավար Օրհան Թասանլարը ասել է ,որ
այդ երեքը նախկինում Դեվ-Սոլ կոչված Թուրքայի ամենառազմատենչ
պարտիզանական խմբի` Ժողովրդական Հեղափոխական Ազատագրական
Կուսակցության անդամներ են: Նրանցից մեկը 19-ամյա կին է, որը չորս
ամիս աշխատել է Սաբանչիի կոնգլոմերատի գլխավոր վարչությունում:
Մյուս երկուսը 24 եւ 26 տարեկան տղամարդիկ են: Ոստիկանությանը
հաջողվել է ձեռք բերել այս երեքից մեկի լուսանկարը`օգտագործելով
շենքի հսկիչ լուսանկարչական խցիկները:
Հարձակումը կատարվել էր ի պատասխան Թուրքիայի ՈՒմրանիյե
բանտում տեղի ունեցած ընդհարման հետեւանքով նույն խմբին պատկանող
երեք բանտարկյալների սպանության:
Գերժամանակակից «Սաբանչի Կենտրոնը», որը տեղադրված է Բոսֆորի
Եվրոպական մասում, հայտնի է իր բարդ անվտանգության համակարգով: