ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ 27 ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ<br />


 

ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ 27 ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ

  • 11-01-1996 18:20:00   | Հայաստան  |  Միջազգային
Հունվ. 11 (ՆՏ AFP) - Ինչպես հաղորդել են Հունգարիայի առողջապահության պաշտոնատար անձինք չորեքշաբթի օրը, այդ երկրում այս տարվա սկզբից ի վեր գրիպի համաճարակից 27 մարդ է մահացել: Համաճարակը բռնկվել է անցյալ տարվա վերջին եւ բարդություններ է առաջացրել մոտ 60000 -ի հասնող հիվանդներից 7 %-ի մոտ: Համաժողովրդական առողջապահության կենտրոնական ինստիտուտի բժիշկ Իլոնա Ստաուբը նշել է, որ այդ թիվը երկու անգամ ավելի է, քան սովորաբար առաջ է բերում ձմեռային գրիպը: Համաճարակի 27 զոհերի մեջ կան նորածիններ, միջին տարիքի եւ ծեր մարդիկ, որոնք բացի այդ տառապում էին նաեւ այլ լուրջ կամ խրոնիկական հիվանդություններով:
Նոյյան տապան  -   Միջազգային