ԼՐԱԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՅՐՈՒՅԹԻ ԱԼԻՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
11-01-1996 18:05:00 | Հայաստան | Միջազգային
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի («Նոյյան տապան»): Թուրք գործարար
Յոզդեմիր Սաբանջըի եւ իր երկու գործընկերների դեմ կատարված
ահաբեկչությունն անգամ, որը մեծ խուճապ է առաջացրել բովանդակ
Թուրքիայում, չի ստվերել «Էվրենսել» թերթի թղթակից Մեթին Գյոքթեփեի
խորհրդավոր սպանության հարուցած աղմուկը: Հունվարի 10-ին
լրագրողները բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլում, պահանջելով
բացահայտել իրենց երիտասարդ գործակցի սպանությունը:
Հասարակայնության կասկածներն ուղղված են ոստիկանությանը.
ենթադրվում է, որ օրենքի պաշտպաններն են բութ գործիքով դաժանորեն
հարվածներ տեղացել լրագրողի գլխին` հասցնելով մահվան դուռը:
Թուրք լրագրողների միության նախագահ Նայիլ Գյուրելին բացահայտ
դատապարտել է երկրի անվտանգության ուժերին եւ սպանության
պատասխանատու համարել ոստիկաններին: