ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԹՈՖԻԿ ԳԱՍԻՄՈՎԻ ԴԵՄ<br /> ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է<br />


 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԹՈՖԻԿ ԳԱՍԻՄՈՎԻ ԴԵՄ
ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

  • 11-01-1996 16:55:00   | Հայաստան  |  Միջազգային
11 հունվարի («Նոյյան տապան»): Չնայած «Մուսավաթ» կուսակցության ղեկավարներից մեկի` Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Ղասիմովի գործի հետաքննության ավարտի վերաբերյալ ավելի վաղ տրված հավաստիացումներին, դատախազության մարմինները հետաքննության ժամկետները երկարաձգել են մինչեւ 1996թ. փետրվարի 22-ը: Թ.Ղասիմովը ձերբակալվել է պետական հեղաշրջման կազմակերպման մեղադրանքով: Հաղորդելով այս մասին, Թ.Ղասիմովի փաստաբան Յուսիֆ Հաջիեւը նշել է, որ հետաքննությունը ձգձգվում է արհեստականորեն, քանի որ հետաքննական ոչ մի տեսակի գործողություններ չեն տարվում: Յու.Հաջիեւն ընդգծեց նաեւ, որ դատախազությունը սպասում է Թ.Ղասիմովի գործի վերաբերյալ իշխանությունների որոշմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային