ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԲԽԱԶՆԵՐԻ ԴԵՄ ՈՒԺԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ
ԿԻՐԱՌԵԼ
09-01-1996 16:40:00 | Հայաստան | Միջազգային
ԵՐԵՎԱՆ հունվար 9, (ՆՏ) - Համաձայն «Ազատություն» ռադիոկայանի
հաղորդման, իր ամենշաբաթյա ռադիոուղերձում վռրաստանի նախագահ
Էդվարդ Շեւարդնեձեն ասել է, թե աբխազ խռովարաները, իր բնորոշմամբ,
«կրակի հետ են խաղում», եւ որ ինքը գործի կդնի թե ուժային, եւ թե
քաղաքական միջոցներ տարածաշրջանում վերահսկողությունը վերանվաճելու
համար: Շեվարդնաձեն ասել է. «Ես ցանկանում են ամրագրել, որ սա խաղ
է կրակի հետ»: Ըստ հաղորդագրությունների, հունվարի 5-ին աբխազները
Գալիի շրջանում 8 վրացի խաղաղ բնակիչ են սպանել: Աբխազական կողմի
տվյալներով վրացիներն են 8 աբխազ սպանել: Շեվարդնաձեն ասել է.
«Անջատողականները փորձում են իրենց խռովարար շրջանում
օրինականացնել ցեղասպանությունը եւ հարյուր հազարավոր մարդկանց
էթնիկական զտումը: 1996-ին ես գերապատվությունը տալու եմ երկրի
տարածքային ամբողջականության պատհպանությանը»: