ԻՐԱՆԻ ՀԻՆԳ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՀՎԱՆ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
09-01-1996 16:30:00 | Հայաստան | Միջազգային
ԵՐԵՎԱՆ հունվար 9, (ՆՏ, DPA) Ինչպես հաղորդել է իրանակական
Քեյհան օրաթերթը շաբաթ օրը, Իրանի հինգ քաղաքացիներ մեղավոր են
ճանաչվել ԱՄՆ-ի եւ Իրաքի օգտին լրտեսություն անելու մեջ եւ մահվան
են դատապարտվել երկրի Գերագույն Դատարանի կողմից:
Վկայակոչելով հուսալի աղբյուրի, թերթը նշում է, որ մահապատիժը
կիրականացվի մոտ ապագայում: Ինչպես գրում է թերթը, այդ հինգ հոգուց
երեքը լրտեսում էին ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության
օգտին: Մյուս երկուսը մահվան էին դատապարտվել հօգուտ Իրաքի
լրտեսություն անելու եւ Իրանական ռազմական եւ տնտեսական
հաստատությունների դեմ կատարված մի զինված հարձակման
մասնակցություն ունենալռւ համար:
Ինչպես նշում է օրաթերթը, երեք դատապարտյալներն ուղղակի
կապեր են պահպանել ԿՀՎ-ի հետ եւ մասնակցել են համագործակիցներ
հավաքագրելու գործին: Նրանք ձերբակալվել են 1992-ին: Մահվան
դատավճիռները սկզբնապես կայացվել են ստորին դատարանի կողմից, բայց
քննարկման են հանձնվում Գերագույն Դատարանին: