ԿՈՐՍԻԿԱ ԿՂԶՈՒ ՎՐԱ ՌՄԲԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ<br />


 

ԿՈՐՍԻԿԱ ԿՂԶՈՒ ՎՐԱ ՌՄԲԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

  • 09-01-1996 16:20:00   | Հայաստան  |  Միջազգային
ԵՐԵՎԱՆ, հունվար 9, (ՆՏ, AFP) Երկուշաբթի օրը Ֆրանսիային պատկանող Կորսիկա կղզու վրա երկու ռումբի պայթյուն է տեղի ունեցել, որի համար պատասխանատու են անջատողական ուժերը: Մարդկային զոհեր եւ վիրավորներ չեն եղել, բայց եղել են նյութական վնասներ: Գրոհների նշանակետերը ֆրանսիական փոխադրական ընկերության գրասենյակներն էին Բաստիա եւ Պորտո Վեչիո քաղաքներում: Թռուցիկները, որոնք գտնվել են ռմբահարությունների տեղում, ստորագրված էին «Ֆրոնտե Ռիբելլու» կոչված քիչ հայտնի խմբի կողմից, որոնցում ասվում է, որ իրենք գործում են անկախ մյուս անջատողական եւ ազգայնամոլ կազմակերպություններից: Անցած մի քանի գիշերվա ընթացքում տեղի ունեցած ռմբահարությունները, որոնց պատասխանատուն էր FNLC կազմակերպությունը, ուղղված էին Կորսիկայի պետական կազմակերպությունների վրա:
Նոյյան տապան  -   Միջազգային